Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին, 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print