Հայաստանը մասնակցում է «Foodex Saudi-2024» ցուցահանդեսին

Ցուցահանդեսին 26 ընկերություն է ներկայացված։

 Հայաստանն իր միասնական ազգային տաղավարով մասնակցում է Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացվող «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ–ն այնտեղ ներկայացնում է 26 հայկական ընկերության արտադրանք:

«Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 15 երկիր` ազգային տաղավարով, ինչպես նաև շուրջ 500 ընկերություն և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 75 երկրից և շուրջ 20000 այցելու։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են գնորդների և գործարարների հանդիպումներ»,– ասված է հաղորդագրությունում։

Ցուցահանդեսի ընթացքում «Խոհարարների համաշխարհային ասոցիացիան» և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայն կազմակերպելու են պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթ։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 19-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print