🎦Wildberries-ի գրասենյակի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ և ձերբակալվածներ

Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ կոնֆլիկտ է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Շուրջ տասը մարդ այժմ բերման է ենթարկվել, մնացած հանգամանքները պարզվում են»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Մի քանի մարդ վիրավոր է, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունիցղ հայտնել են, որ ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է թիկնապահների հետ ապօրինի մուտք գործել ընկերության գրասենյակ: Ընդգծվել է, որ նրա կամ նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ նախատեսված չեն եղել: Տատյանա Բակալչուկը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է իրավիճակը։ Նա միջադեպը որակել է «ռեյդերային անհաջող փորձ»:

«Այսօր Վլադիսլավ Բակալչուկի, Սերգեյ Անուֆրիևի և Վլադիմիր Բակինի գլխավորությամբ մի խումբ մարդիկ փորձել են գրավել Wildberries-ի գրասենյակները Մոսկվայում։ Երեք մարդ վիրավորվել է»,- ասվում է հրապարակման մեջ։

Բակալչուկը դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով վերահսկել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print