Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան-Մոսկվա չվերթի օդանավում

Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:

Ոստիկանությունից հայտնում են, որ գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանույթունից, վիճաբանության երեք մասնակիցներն էլ ձերբակալվել են և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print