Հայաստանի հավաքականների արդյունքները՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան։ ՀՀ տղամարդկանց հավաքականը 17 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը։ Առաջին տեղը վաստակած 21 միավորով զբաղեցրեց Հնդաստանի տղամարդկանց հավաքականը։ 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին ԱՄՆ-ի և Ուզբեկստանի ընտրանիները, որոնք վաստակել էին 17-ական միավոր։ 

Կանանց Հայաստանի հավաքականը վաստակած 17 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը։ 19 միավոր վաստակած Հնդկաստանի ընտրանին առաջինն էր։ 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին Ղազախստանի և ԱՄՆ-ի հավաքականները՝ համապատասխանաբար վաստակած 18 և 17 միավորով։ 

Օլիպիադայի վերջին խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Գերմանիայի հավաքականին, իսկ տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության էր հասել Իրանի հավաքականի նկատմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print