Օտարերկրացուց փորձել է գումար հափշտակել

Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած անձի ինքնությունը: Հետագա միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը սեպտեմբերի 22-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print