ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցում մարմնական վնասվածքներ ստացած 10-ամյա երեխան շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում լինել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից։
«Երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս պահին նրա վիճակը դեռ շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, անկայուն է։ Ապարատներով է շնչում։ Երեխան բժիշկների վերահսկողության տակ է, վերակենդանացման բաժանմունքում»,– ասացին հիվանդանոցից։
Աղջիկը «Վեդիի» ԲԿ–ից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել անգիտակից վիճակում, այժմ էլ գիտակցություն չունի։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդիի դպրոցից 10-ամյա աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել, որն արդեն 5-րդ օրն է՝ կոմայի մեջ է։ Երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։