Ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։

Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգատգործման համար։

Վարորդն ու ուղևորը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print