Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերին Ժնևում երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը:

Նշվում է՝ քննարկելու են տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը: 

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահի հանդիպումը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print