🎦Զինված անձն ավտոբուս է առևանգել ու պատանդ վերցրել ուղևորներին

Զինված տղամարդը Լոս Անջելեսում ավտոբուս է առևանգել։ Քաղաքի ոստիկանությունից Fox News-ին հայտնել են, որ հանցագործը գնդակահարել է ավտոբուսի ուղեւորին։ Արդյունքում տղամարդուն հաջողվել է ձերբակալել։

Լոս Անջելեսում անհայտ անձը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղեւորներին, հայտնում են Newsweek ամսագիրը եւ The Telegraph թերթը:

Սեպտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Լոս Անջելեսի կենտրոնում մեծ արագությամբ ընթացող ավտոբուսին։

Ավտոբուսը առեւանգած հանցագործը զինված է եղել, ոստիկանությունը նրա հետ փոխհրաձգության մեջ է մտել։ The Telegragh-ը գրել է, որ չարագործը պատանդ է վերցրել առնվազն մեկ մարդու, Newsweek-ը գրում է մի քանի պատանդների մասին:

Լոս Անջելեսի ոստիկանությունից Fox News հեռուստաալիքին ասել են, որ հանցագործը գնդակահարել է ավտոբուսի ուղևորին, այնուհետև առևանգել տրանսպորտային միջոցը, որից հետո ոստիկանությունը մեկ ժամից ավելի հետապնդել է նրան և արդյունքում ձերբակալել նրան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print