Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-28-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ։ Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-30-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։