Երկու զոհ և մեկ վիրավոր՝ վթարից հետո հրդեհի հետևանքով

Սեպտեմբերի 25-ին, ժամը 19:03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1987 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Բ․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «VAZ» մակնիշի ավտոմեքենայում․ ուղևոր Հ․ Բ․-ն (ծնված 1965 թ․) և վարորդը տեղում մահացել են: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 19։35-ին:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print