Ինքնավթարի հետևանքով 35-ամյա վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 71-րդ կմ-ին, «Շեվրոլե Քրուզ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով վարորդը` Աստղաձոր գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Հայրապետյանը տեղում մահացել է:

Փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print