Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 10, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 7, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, բնակարանի անձեռմխելիության խախտման՝ 2-ական, 16 տարին չլարացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարակատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը թփերը ապօրինի հատելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու, ինքնավնասման, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սուտ մատնության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու և հղիության արհեստական ընդհատմանը կամ ամալացմանը հարկադրելու, ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 3 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։