Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություններ է առաջարկում երկակի նշանակության ապրանքների արտահանման ոլորտի օրենքներում, որով դյուրացնում են արդեն իսկ փորձաքննության ենթարկված և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումների կարգը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում: Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ հավատարմագրված կազմակերպություններում»:
Նախարարն ասաց, որ փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումը իրականացնելու նպատակով, ինչը ենթադրում է ֆինանասական և վարչարարական ծախսեր, մասանավորապես եթե ընկերությունները ցանկանում են մեկ օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, վճարումները կարող են հասնել ընդհուպ մինչև 60 հազար դրամի: