Գերմանիան կավելացնի Ուկրաինային ռազմական աջակցության ֆինանսավորումը մոտ 400 մլն եվրոյով

Գերմանիայի խորհրդարանը համաձայնել է ավելացնել Ուկրաինային ռազմական աջակցության ֆինանսավորումը մոտ 400 մլն եվրոյով՝ հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը:

«Դա թույլ կտա ձեռք բերել հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, տանկեր, անօդաչու թռչող սարքեր, զինամթերք և պահեստամասեր, ինչն արդյունավետորեն կամրապնդի ուկրաինական զինված ուժերն իրենց երկրի պաշտպանության գործում»,- նշել է պաշտոնյան:

Սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ չնայած բյուջեի հետ կապված բարդ իրավիճակին՝ Գերմանիայի կառավարությունը ցանկանում է լրացուցիչ 400 միլիոն եվրո հատկացել՝ Ուկրաինային այս տարի ռազմական օգնություն տրամադրելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print