Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ին և 28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-ին և 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ։ Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 27-30-ն աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print