Այսօր լրանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 4–րդ տարելիցը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:
Հայրենի հողի պաշտպանության պայքարը տեւեց 44-օր։
Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել կրակի դադարեցման մասին, որից հետո Արցախում տեղակայվել են ռուսաստանցի խաղաղապահներ։