Լողացող արեւային կայան կունենանք․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի եւ ֆրանսիական NEPSEN կազմակերպության համագործակցությամբ մշակվել եւ իրականացվում է «Հայաստանում լողացող արեւային կայանների զարգացման ծրագիր»։ Այս շրջանակներում ուսումնասիրվել է  Հայաստանում առկա ջրային պաշարներն ու դրանց վրա լողացող արեւային կայանների կառուցման եւ շահագործման տեխնիկատնտեսական իրագործելիությունը։ Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության FASEP ծրագրի կողմից։

Նախատեսվում է կառուցել շուրջ 151 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արեւային ֆոտովոլտային կայան: Որպես փորձնական ծրագիր նորարարական է եւ առաջինը տարածաշրջանում, հետեւաբար համարվում է նշանակալի առաջընթաց Հայաստանի էներգետիկ ոլորտի համար:

Ի դեպ, Երեւանյան լիճն է ընտրվել որպես լողացող արեւային կայանի տեղանք։ Նշյալ հիմնադրամն է կայանը շահագործելու, եւ այն լինելու է հիմնադրամի սեփականությունը։ Հիմնադրամը ստանալու է էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։ 

 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռք բերման համար։ Սարքավորումները ներկրելուց հետո հավաքակցման աշխատանքներ են տարվելու։ Կստեղծվի 3 աշխատատեղ՝ 300 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 55.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Հիշեցնենք՝ կառավարությունը մտադիր է մինչեւ 2030 թ. արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print