Գողացել են շատերի WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան

Կարեւոր – այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը.

«Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ—ը չի գալիս։

Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը – Վոթզափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը – ինչոր մի ընկերոջ միջոցով։

Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները – փորձենք ձեզ վերականգնել։

Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print