ԱՄՆ-ն 20 մլն դոլար պարգև է առաջարկել իրանցու համար, որը մեղադրվում է Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու համար

ԱՄՆ-ն 20 միլիոն դոլարի պարգև է առաջարկում այն տեղեկատվության համար, որը հնարավորություն կտա ձերբակալել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրած իրանցուն, հայտնում է bbc.com-ը՝ հիշեցնելով, որ Բոլթոնը պաշտոնավարել է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Նշվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ Շահրամ Փուրսաֆին մեղադրվում է Բոլթոնին սպանելու նպատակով ԱՄՆ-ում 300,000 դոլարի դիմաց հանցագործներին վարձելու փորձի համար: Նրա ենթադրյալ դրդապատճառն ԱՄՆ-ից վրեժխնդիր լինելն էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, որի սպանության հրամանը նախագահ եղած ժամանակ տվել էր Թրամփը:

Ըստ ամերիկյան կողմի՝  2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլ Փուրսաֆին փորձել է վարձել «հանցավոր տարրեր Միացյալ Նահանգների ներսում»՝ Վաշինգտոնում կամ Մերիլենդում Բոլթոնին սպանելու համար: Ըստ Պետդեպարտամենտի, պոտենցիալ մարդասպաններից մեկը, որի հետ նա կապ է հաստատել, եղել է ԱՄՆ քննիչների գաղտնի աղբյուրը: Փուրսաֆին, իբր, ասել է այդ անձին, որ Բոլթոնի դեմ մահափորձը բարեհաջող կատարելուց հետո «նրա համար երկրորդ սպանության առաջադրանք կունենա»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print