Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 1-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-ին և 2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին և 30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print