Լիբանանը կստիպի Իսրայելին զղջալ իր գործողությունների համար, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլայի մահվան կապակցությամբ։
«Լիբանանն այսօր Աստծո օգնությամբ չար ու նենգ թշնամուն կստիպի զղջալ ներխուժման համար»,- Ալի Խամենեի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։
Հիշեցնենք՝ այսօր Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե Բեյրութում «Հըզբոլլահ»-ի շտաբի վրա ավիահարվածի ժամանակ սպանվել է շարժման առաջնորդներից Հասան Նասրալլան։