ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print