Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին

Վրաստանը 2024 թվականի նոյեմբերին կավարտի դեպի Վերին Լարսի անցակետ տանող և տարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է վրացական Sputnik Արմենիան՝ հղում անելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին։

Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։

Ըստ հաղորդագրության՝ հորատման մեքենան փորել է հիմնական թունելի 4 կիլոմետրը և տարհանման թունելի 3,5 կիլոմետրը», – նշվում է ռեպորտաժում:

15 մետր տրամագծով թունելը եռաշերտ է, երթևեկությունն իրականացվելու է երկու ուղղությամբ։ Թունելի յուրաքանչյուր 500 մետրում տարհանման ելք կա։

Եղանակային պայմանների պատճառով ավտոճանապարհը տարեկան միջինը մոտ 90 օր փակ է կամ դժվարանցանելի մեծ բեռնատարների համար: Դա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տանող տարանցիկ շղթայի խախտմանը, այլև Վրաստանի մի մասը կտրում է մյուսից (խոսքը Ստեփանծմինդա բնակավայրի մասին է. խմբ.)։

Թունելի ու Կոբիից Քվեշեթ տանող 23 կիլոմետրանոց շրջանցիկ հատվածի շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի այդ տարածքով շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել դեպի Ռուսաստան:

Հավելենք, որ նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Նախագիծը Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից է համարվում։ Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print