Իրանը ՀՀ քաղաքացիների համար դյուրացնում է մեքենաների մուտքը

Ակնկալվում է, որ նախագիծը կնպաստի Իրանի զբոսաշրջային արդյունաբերության զարգացմանը, հարևան երկրների հետ կապերի ամրապնդմանը, Հայաստանից և այլ երկրներից ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավմանը։ 

Մաքսային ընթացակարգերի կրճատմանն ու միջսահմանային ուղևորությունների արագացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Իրան մեկնող ՀՀ քաղաքացիներն այժմ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ, ինչը նրանց թույլ կտա նվազագույն ուշացումով մուտք գործել երկիր:

Նախագիծը, որը մեկնարկել է տեսակոնֆերանսի ռեժիմով՝ Իրանի զբոսաշրջության ազգային շաբաթվա երկրորդ օրը, նպատակ ունի պարզեցնել մաքսային ֆորմալությունը և ընդլայնել Իրանի և հարևան երկրների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումները:

Այն ուղղված է նաև միջնորդների թվի, սահմանին ծախսերի և սպասման ժամանակի կրճատմանը, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների խթանմանը:

Ակնկալվում է, որ նախագիծը կնպաստի Իրանի զբոսաշրջային արդյունաբերության զարգացմանը, հարևան երկրների հետ կապերի ամրապնդմանը, Հայաստանից և այլ երկրներից ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավմանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print