Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ հայերի և թուրքերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայկական ակումբի խաղացողների վրա:

Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժան Ժերմեն» մարզադաշտում D5 խմբի ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայերի և թուրքերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է francebleu.fr կայքը: 

Երկու սիրողական ակումբներ առաջին անգամ հանդիպում են անցկացրել. խոսքը թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի մասին է:

«Ես վճռականորեն դատապարտում եմ բռնության գործողությունները, որոնք տեղի ունեցան այսօր ՖԱ Turquoise-ի և ՀՄԸՄ-ի միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։

Աղբյուրը գրում է, որ ծեծկռտուքի մասնակիցները թեթև վնասվածքներ են ստացել, երբ ոստիկանները ժամանել են, մարզադաշտը դատարկ էր։ Ձերբակալություն չի եղել:

Մինչդեռ Zartonk Media-ն նշում է, որ առաջին խաղակեսից հետո, երբ հայկական ակումբը հաղթում էր 2-0 հաշվով և խաղի ընթացքում որևէ թշնամանք չէր ցուցադրում, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայկական ակումբի խաղացողների վրա: Նշվում է, որ նրանց մոտ դանակներ են եղել: Վիրավորում ստացած երկու հայ խաղացողներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print