Ավտոմեքենան բախվել է ճանապարհին հայտնված արջին

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Գետափի վարչական տարածքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով արջը վնասվածքներ է ստացել ու այս պահին էլ չի կարողանում տեղաշարժվել։

Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print