Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print