🎦ՀՀ ՊՆ-ն քաղաքացիներին հրավիրում է եռամսյա պրակտիկա անցնել

Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխա­տանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթու­թյանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։

Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխա­տանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ցանկացողներն իրենց դիմումները և ինքնակենսագրականները կարող են ուղարկել modpress@mil.am էլեկտրոնային հասցեով:

Մանրամասների համար զանգահարել 010-29-46-39 կամ 010-29-44-28 հեռախոսա­համարներով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print