Այս մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
Հայաստանն ու Ղրղզստանը իրականացնում են քաղաքացիների նույնականացման պիլոտային ծրագիր։ Այս մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
«Ոչ պակաս կարևոր է միության երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց նույնականացման, աուտենտիֆիկացիայի (առանց տվյալների փոխանցման) փոխադարձ հիմքի վրա ճանաչվող համակարգի ձևավորումը։ Նշված համակարգերի փոխադարձ ճանաչման պիլոտային նախագիծն արդեն իրականացվում է հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի և Ղրղզստանի գործընկերների հետ համատեղ: Ղազախստանը պիլոտային ծրագրին միանալու գործընթացում է»,-նշել է Սագինտաևը։
Նա ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման գործընթացների ինտեգրման Digital Union հայեցակարգը։ Գաղափարի էությունն այն է, որ ժողովուրդներին և բիզնեսին ցույց տան Եվրասիական տնտեսական ինտեգրման իրական օգուտը։
Ընդ որում, նրա խոսքով` ԵՏՀ-ում ելնում են անդամ պետությունների թվային ինքնիշխանության անվերապահ անձեռնմխելիությունից։ Հանձնաժողովը հետևողականորեն, հաշվի առնելով երկրների շահերը, կշարունակի անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցությունը:
Նա համոզված է, որ DigitalUnion-ը մեծ ապագա ունի, քանի որ կառուցվում է ճիշտ գործընկերային սկզբունքների վրա։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: