Շվեյցարիան և Իտալիան վերագծում են Ալպերում իրենց սահմանի մի մասը՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած՝ սառցադաշտերի հալոցքի պատճառով:
Տուժած տարածքի մի մասն անցնում է Մատերհորնի՝ Եվրոպայի ամենաբարձր գագաթներից մեկի ստորոտով, մոտ է մի շարք հայտնի լեռնադահուկային հանգստավայրերին:
Շվեյցարա-իտալական սահմանը հիմնականում անցնում է սառցադաշտերի լեռնաշղթաներով կամ հավերժական ձյան տարածքներով, սակայն հալոցքի պատճառով սառցադաշտերի չափի կտրուկ անկում է առաջացել, ինչն էլ հանգեցրել է բնական սահմանի փոփոխությանը: Այժմ երկու երկրները ձգտում են վերագծել այն:
Շվեյցարիան ուրբաթ պաշտոնապես հաստատել է փոփոխության մասին համաձայնագիրը, սակայն Իտալիան այն դեռ պետք է ուսումնասիրի: Շվեյցարիան նաև հայտարարել է, որ սահմանի վերանայումը բխում է երկու երկրի տնտեսական շահերից: Ենթադրվում է, որ սահմանների ճշգրտումը կօգնի որոշել, թե ով է պատասխանատու հատուկ բնական տարածքների պահպանման համար:
Գիտնականներն էլ զգուշացնում են, որ եթե մոլորակն էլ ավելի տաքանա, ամբողջ աշխարհում սառցադաշտերի հալոցքն անխուսափելիորեն կարագանա։