ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի հարվածի հնարավոր պատասխանը. հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենը նշել է, որ Իրանի հարձակումը խափանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ներուժի շնորհիվ․
«Իրանի հարձակումը խափանվել է, ինչը վկայում է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ինտենսիվ աշխատանքի մասին, որի նպատակն է կանխատեսել և պաշտպանվել այն լկտի հարձակումից, որը ակնկալում էինք։ ԱՄՆ-ն անվերապահորեն կաջակցի Իսրայելին»,-ասել է Բայդենը։