Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից. նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը երեկ հայտարարել էր հրաժարականի մասին՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնելով. «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»:

Ավելի վաղ ԱԺ ՔՊ խմբակցությունում Մինասյանին պաշտոնանկ անելու համար ստորագրահավաք էր կազմակերպվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print