«3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր. Փաշինյան

«3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, միակողմանի է, ու սա վնասում է մեր ազգային շահերը։

«Ես ինքս եմ ասել, որ ՀՀ–ի վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, այլ բալանսավորված քաղաքականություն է»,– ընդգծեց նա։

Ըստ նրա` այդ ամենով հանդերձ, պետք է նաև դիտարկել մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունը։

«Այս առումով, երբ «3+3» ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, ու մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց։ Հիմա ես կարող եմ վստահորեն ասել, որ շատ ճիշտ որոշում էր մասնակցելն այդ ձևաչափի քննարկումներին, և դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»,– հայտարարեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print