Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, տեղեկացնում է ՀՀ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7,5-ի և անհասանելի դարձել մրցակիցների համար։
Հիշեցնենք՝ Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանն այս տարի ավելի վաղ նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ բացարձակ հաղթանակ տանելով բոլոր 11 պարտիաներում։