Մասնավոր ընկերությունները կարող են մասնակցել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման մրցույթին

«2025թ. մարտի վերջին կունենանք հաստատված հաղթող ընկերություն՝ ըստ ներկայացված առաջարկների, և կտանք ժամանակահատված, որ ներդնի ենթակառուցվածքը և սկսի արտադրությունը»։

Մասնավոր ընկերությունները կարող են մասնակցել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման մրցույթին. կառավարության նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ հայտատուները հնարավորություն ունեն դիմել մինչև հունվարի 10-ը, իսկ կառավարությունն 80 օրում կամփոփի գնահատման պրոցեսը։

«2025թ. մարտի վերջին կունենանք հաստատված հաղթող ընկերություն՝ ըստ ներկայացված առաջարկների, և կտանք ժամանակահատված, որ ներդնի ենթակառուցվածքը և սկսի արտադրությունը»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով՝ բիոմետրիկ անձնագիրը ենթադրում է անձի նույնականացման բարձր ստանդարտ և հարաբերում այլ պետությունների հետ. «Շատ հաճախ, թե այս դահլիճում գտնվող անձինք, թե մյուս քաղաքացիներն, օդանավակայաններում այնպիսի խնդիրների են բախվում, որ թույլ չի տալիս արագ անցնել սահմանային անցակետերը, և այս նոր համակարգը, բիոմետրիկ տվյալների հավաքագրման ու համադրման արդյունքում, թույլ կտա կրճատել հերթերը, որ լինում են օդանավակայաններում»,- նշեց փոխնախարարը։ 

Ըստ Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման նախադրյալներից մեկն էլ այդ համակարգի ներդրումն է. «Այս ճանապարհով գնալու պայմաններում կկարողանանք երաշխավորել բարձր բիոմետրիկ տվյալների անվտանգություն, կեղծիքների հստակ բացահայտում, եթե կան այդպիսիք, և, ի վերջո, ապահովել սահուն անցումը սահմանային անցման կետերով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print