Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան

X-ի իր միկրոբլոգում նա տեղեկացրել է, որ Լիբանանին կփոխանցվի նաև 10 տոննա սննդամթերքի և դեղորայքի մարդասիրական օգնություն:

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև Մեջլիսի երկու պատգամավոր և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը, կհանդիպեն Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին։

X-ի իր միկրոբլոգում նա տեղեկացրել է, որ Լիբանանին կփոխանցվի նաև 10 տոննա սննդամթերքի և դեղորայքի մարդասիրական օգնություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print