Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերն արժեն 1000-10000 դրամ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունելու է Հյուսիսային Մակեդոնիային։

ՀՖՖ-ն հայտնում է, որ հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել օնլայն տարբերակով։ Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000, արեւելյանը՝ 5000-8000, իսկ արեւմտյանը՝ 10000 դրամ։

Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում Հայաստանի ընտրանին վերջին խաղն անցկացրել է սեպտեմբերին՝ հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվելով հենց Հյուսիսային Մակեդոնիային։ Մրցակիցը 4 միավորով խմբի առաջատարն է, Հայաստանի 3 միավորով ընթանում է 2-րդ տեղում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print