🎦 Երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՔԿ

Երևանում 11 և 12-ամյա երեխաների նկատմամբ առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։  

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է փողոցում միասին քայլող երեխաներին և հորդորելու, համոզելու եղանակով փորձել նրանց նստեցնել ավտոմեքենան:

57-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի («Մարդուն առևանգելու փորձը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ») 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print