Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի և 12-ի կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ։