«Ուկրաինան պետք է ունենա իր ապագայի հարցում ձայնի իրավունք»։
ԱՄՆ փոխնախագահն ու նախագահի Դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը բացառել է խաղաղության գործընթացն առանց Կիևի մասնակցության:
«Ուկրաինան պետք է ունենա իր ապագայի հարցում ձայնի իրավունք… Դոնալդ Թրամփը եթե նախագահ լիներ, Պուտինը հիմա նստած կլիներ Կիևում: Եկեք պարզաբանենք այս հարցը: Նա ասում է՝ ես կարող եմ վերջ տալ դրան հենց առաջին օրը: Դա կապիտուլյացիա է», – ասել է Հարիսը CBS News-ին տված հարցազրույցում։
Հարիսը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կաջակցի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Ուկրաինայի հաշվին․
«Սրանք հարցեր են, որոնցով կզբաղվենք, երբ դրանք դառնան արդիական։ Առայժմ մենք աջակցում ենք Ուկրաինայի՝ Ռուսաստանի չհրահրված ագրեսիայից պաշտպանվելու կարողությանը», – ասել է նա։