Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը

Խոսելով առաջիկա չորս տարվա համար գործող իշխանության արտաքին քաղաքական ծրագրերի մասին՝ Կոբախիձեն պետական կարևորագույն հարց է որակել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է «Վրացական երազանքի» նախընտրական ծրագիրը: Այն ներառում է հարաբերությունների կարգավորում ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ:

«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը կարևորագույն առաջնահերթություններից են»,- հայտարարել է Կոբախիձեն:

Խոսելով առաջիկա չորս տարվա համար գործող իշխանության արտաքին քաղաքական ծրագրերի մասին՝ Կոբախիձեն պետական կարևորագույն հարց է որակել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելը:

Վրաստանի վարչապետը որպես առաջնային խնդիր նշել է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը: Նա կարևորել է նաև հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը։

Վրաստանում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print