Պետդեպը մեկնաբանել է Բաքվի վերջին մեղադրանքները

ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները, Turan-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Ադրբեջանի հետ համագործակցությունը, որն ուղղված է COP29-ի հաջող անցկացմանը և կլիմայի ու էներգետիկայի ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելուն, օրինակ է այն բանի, թե ինչի կարող ենք հասնել միասին աշխատելով։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու ջանքերին՝ Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղ և բարգավաճ ապագայի իրացման համար»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նշենք, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև լարվածությունը վերջին շրջանում սրվել է այն բանից հետո, երբ մի խումբ ամերիկացի օրենսդիրներ նամակ են հղել պետքարտուղարին՝ քննադատելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Բաքվի բանտերում պահվող հայերին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է այդ դիմումը։ Ալիևի մեկնաբանությունից հետո Միլի Մեջլիսի պատգամավորները երկրի ԱԳՆ-ին կոչ են արել վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու դադարեցնել Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print