Այգեգործության դասընթաց Սյունիքում

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է երկօրյա դասընթաց «Այգեգործության ուսուցման» թեմայով։

Դասընթացին կարող են մասնակցել Գորիս, Կապան, Տեղ և Տաթև համայնքների բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք ունեն այգի կամ պատրաստվում են զբաղվել այգեգործությամբ։

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • այգիների պլանավորում և տնկում,
  • մշակման առանձնահատկություններ,
  • էտի կազմակերպում,
  • ոռոգում,
  • հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար,
  • եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացում,
  • բերքահավաք։

Դասընթացները նախատեսվում է կազմակերպել Կապանում և Գորիսում։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 18-ը առցանց լրացնել հայտը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print