Բայդենը 30 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 30 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Սա առաջին զրույցն է գրեթե 2 ամսվա ընթացքում։

Հեռախոսազրույցի ավարտից հետո Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պիեռը հայտնել է, որ երկու առաջնորդները քննարկել են Իսրայելի հնարավոր պատասխանը Իրանին։

Բայդենը նշել է, որ Իսրայելը պատասխանը պետք է համաչափ լինի։ Նա դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը և նշել դիվանագիտական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ինչպես լիբանանցի, այնպես էլ իսրայելցի քաղաքացիական բնակչությանը անվտանգ վերադարձնել «կապույտ գծի» երկու կողմերում։

Բացի այդ, կողմերը քննարկել են դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը. ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու նպատակով Սպիտակ տան ղեկավարը նաև անդրադարձել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին և ուշադրություն հրավիրել էքսկլավի հյուսիսային հատված մուտքի վերականգնման անհրաժեշտությանը։

Մեկնաբանելով Բայդենի և Նեթանյահուի զրույցը՝ Քարին Ժան-Պիեռը հայտնել է, որ զրույցն արդյունավետ է անցել։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print