Գորիսեցի պատանի ըմբիշները միջազգային մրցաշարի մեդալակիրներ են դարձել

Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Սուրբ Տրդատին և հայրենիքի համար նահատակված զինվորներին։

Մրցաշարի մասնակցում էին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և արտերկրից (Հայաստան, Իրան, Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, ՈՒկրաինա) ժամանած 2010-2015 թթ.-ին ծնված պատանի ըմբիշները։

Մրցաշարին մասնակցում էին նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները, հայտնում են համայնքապետարանից։

«Մեր մարզադպրոցի պատանի ըմբիշ Աշոտ Աթաբեկյանն իր քաշային կարգում լարված և համառ պայքարում զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը և արժանացավ արծաթե մեդալի:

Մեր մարզադպրոցի մյուս սան պատանի ըմբիշ Արտյոմ Հովսեփյանը իր քաշային կարգում նույնպես անցկացրեց համառ գոտեմարտեր և գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը և արժանացավ բրոնզե մեդալի։

Շնորհավորում ենք մեր պատանի ըմբիշներին և նրանց մարզիչներին, մարզադպրոցին մարզական ձեռքբերումների համար ցանկանալով նորանոր հաջողություններ»,-ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print