Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի վրա

Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում  ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Իրանի նավթային օբյեկտներին չհարվածելու համար, հայտնում է Reuters-ը։

Մինչ տարածաշրջանն սպասում է Իրանի հրթիռային հարձակմանն Իսրայելի պատասխանին, Պարսից ծոցի երկրներն ԱՄՆ-ին կոչ են անում հետ պահել Իսրայելին իրանական նավթային օբյեկտների վրա հարձակումից՝ մտավախություն ունենալով, որ իրենց իսկ նավթային օբյեկտները կարող են կրակի տակ հայտնվել, եթե սրացում լինի»,- գրում է աղբյուրը:

Կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը թույլ չեն տալիս Իսրայելին թռչել իրենց օդային տարածքով և այդ մասին արդեն տեղեկացրել են Միացյալ Նահանգներին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի և իրանցի դիվանագետի խոսքով՝ Իրանը նախազգուշացրեց Սաուդյան Արաբիային, որ չի կարողանա երաշխավորել թագավորության նավթային օբյեկտների անվտանգությունը, եթե Իսրայելին որևէ օգնություն տրվի հարձակումն իրականացնելու համար: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print