Օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ը, 15-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-ի և 13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին և 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print