🎦«Միլթոն» փոթորիկը տեղափոխվել է Ատլանտյան օվկիանոս

Փոթորիկի հետևանքով զոհերի թիվն աճել է։

«Միլթոն» փոթորիկը, որը հինգշաբթի գիշերը հարվածել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևմտյան ափին, իր հետ բերել է մինչև 70 մ/վ քամու պոռթկումներով տորնադո և հորդառատ անձրևներ՝ ջրհեղեղներով:

Զոհերի թիվը աճում է՝ այս պահին հաղորդվում է, որ զոհվել է 16 մարդ։ Հինգ մարդ զոհվել է Սենթ Լուչիա շրջանի ճամբարում։

Երկու զոհվածների մասին հայտնել են Սանկտ Պետերբուրգ քաղաքի իշխանությունները։ Եվս մեկ մարդու փրկարարները հայտնաբերել են հարևան թաղամասում՝ սեփական տան փլատակների տակ։

Radar Armenia–ն տեղեկացավ որ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը մամուլի ասուլիսում ընդգծել է՝ զոհերի մասին տվյալները նախնական են, և իշխանությունները դեռևս չունեն նահանգի բոլոր բնակիչների ընդհանուր ցուցակ, որոնք տարերքի զոհ են դարձել: Առայժմ չկա հասցված վնասի չափի որևէ ճշգրիտ գնահատական, թեև արդեն ակնհայտ է, որ այն քիչ չի լինի։

Հաղորդվում է նաև, որ «Միլթոն» փոթորիկն արդեն հեռացել է Ֆլորիդայից` տեղափոխվելով Ատլանտյան օվկիանոս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print